National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.11.2016
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 8

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականի պետական բյուջեով առողջապահության ոլորտին նախատեսվել է հատկացնել 85 մլրդ 772 մլն դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին առողջապահության ոլորտին հատկացված գումարները նվազել են 1.4 մլրդ դրամով:

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ 2017 թվականին բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունների համար կտրամադրվի 10 մլրդ դրամ, մասնագիտացված բժշկական ծառայություններին՝ 8.6 մլրդ դրամ, նեղ մասնագիտացված բժշկական ծառայություններին՝ 5.7 մլրդ, 2.8 մլրդ դրամ կհատկացվի հեմոդիալիզով տառապող հիվանդներին, սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց ստոմատոլոգիական ծառայությունների համար կտրամադրվի 756 մլն դրամ, որից 83 մլն դրամը երեխաների բերանի խոռոչի զննման նպատակով: Նախարարի խոսքով՝ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նպատակով կտրամադրվի 2.2 մլրդ դրամ, շտապ բժշկական օգնության ծառայություններին՝ 3 մլրդ, հիվանդանոցային ծառայություններին՝ 12.7 մլրդ դրամ, սոցիալական փաթեթի շահառուներին՝ 1.8 մլրդ դրամ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, իսկ ոլորտների ղեկավարները` 2017 թվականին իրականացվելիք ծրագրերը:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ 2017 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը կազմում են 128.7 մլրդ դրամ, իսկ գիտության բնագավառի ծախսերը` շուրջ 14 մլրդ 425 մլն դրամ: Հանգստի, մշակույթի եւ կրոնի բնագավառի ՀՀ 2017 թ. նախատեսված հատկացումները կազմում են 26 մլրդ դրամ: ՀՀ սփյուռքի նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 3 մլն դրամ, կիրականացվի 14 բյուջետային ծրագիր: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը փաստաթղթով նախատեսվում է հատկացնել 5 մլրդ 454 մլն դրամ, նախարարության կողմից կիրականացվի 30 ծրագիր: ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին կհատկացվի 6 մլրդ 373 մլն դրամ, իսկ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ 263.4 մլն դրամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, կարեւորելով եւ հաջողված համարելով դպրոցական սննդի ծրագիրը, նշել է, որ այն մեծ նշանակություն ունի աշակերտներին սննդով ապահովելու, ինչպես նաեւ դաստիարակության առումով: Նախարարի տեղակացմամբ՝ 2017 թվականի աշնանից ծրագիրը կիրառվելու է նաեւ Տավուշի մարզում:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշել է, որ 2017 թվականի բյուջեով մշակույթի ոլորտում մեծ ուշադրություն է դարձվելու ստեղծագործական ազատությունների ու դրա համատեքստում տնտեսական բաղադրիչի խթանման գործընթացին: Մասնավորապես նախատեսվում է խթանել համատեղ կինոարտադրությունը, ստեղծել նոր թանգարան արգելոցներ, ներդնել տոմսային էլեկտրոնային ընդհանուր համակարգ, որոնք կապահովեն մշակույթի այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները: Գալիք տարվա փաստաթղթով մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ պատմամշակութային հուշարձանների հաշվառման, վավերագրման գործընթացին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ 2017 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով նվազել է, քանի որ գալիք տարի տեղի չի ունենալու «Իմ Հայաստան» փառատոնը: Նշենք, որ միջոցառումը անց է կացվում 2 տարին մեկ անգամ: Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունն իրականացնելու է 7 ուղղություններով 25 ծրագիր: Ծրագրերը հիմնականում ուղղված են հայապահպանությանը, երիտասարդությանը, սիրիահայերին եւ այլն:

Համատեղ նիստի ավարտին ոլորտների մյուս պատասխանատուները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը եւ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը եւս ներկայացրել են ոլորտների ծրագրերը, պատասխանել պատգամավորների հարցերին:


20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am